ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

Մարտի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու և բաշխելու մասին նախագիծը:

Ասպիրանտական տեղերի հատկացման նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային կարևորության ոլորտները: Մասնավորապես նախապատվությունը տրվել է բնագիտական տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտներին: Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 9 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Կարևորվել է նաև բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների տարիքային շեմը` առաջնային դիտարկելով 65-ից բարձր տարիքի կադրերի փոխարինումը երիտասարդներով:

Միաժամանակ կատարվել է նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծություն:

Նախագծով առաջարկվում է ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:

Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…