Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է այս տարվա դեկտեմբերից հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը` ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել փորձնական ծրագրի առաջին քննարկումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ֆեդերացիայի նախաձեռնությունը:
«Սա կարող է կարևոր քայլ դառնալ մարզաձևի մասսայականացման և հետևաբար զարգացման համար: Ծրագրի իրականացմամբ երեխաների շրջանում դահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրություն և սեր կառաջանան: Բացի դրանից՝ դահուկային սպորտի դասերը կնպաստեն երեխաների առողջության ամրապնդմանը, կբարձրանա նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»,- ասել է Կ. Գիլոյանը և ընդգծել, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի ծրագրի իրականացմանը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն արձագանքելու և քննարկում կազմակերպելու համար, տեղեկացրել է, որ ծրագիրը կունենա նաև տեսական փուլ:
«Նախատեսում ենք սեպտեմբերին սկսել ծրագրի տեսական մասը, որի ընթացքում կպատրաստենք համապատասխան ուղեցույցներ, տեսադասեր, դրանցից կօգտվեն ոչ միայն դասավանդող ուսուցիչները: Դահուկային պատրաստության դասերը կանցկացնեն ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք նախապես կվերապատրաստվեն»,- ասել է Գագիկ Սարգսյանը և վստահություն հայտնել, որ ծրագրի միջոցով և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները նոր գիտելիքներ կստանան, իսկ դասապրոցեսն առավել հետաքրքիր կդառնա:
«Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում, Ապարանում, Վանաձորում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Հրազդանում, Քաղսիում և Վարդենիկում՝ ընդգրկելով նշված համայնքների մեկական դպրոց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ ծրագրի հաջողության դեպքում կդիտարկվի համայնքների շրջանակն ընդլայնելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների, գույքի առկայության և առհասարակ Հայաստանում դահուկային սպորտի զարգացմանն առնչվող հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց