«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Երիտասարդական ֆորումի» բացման խոսքում:
Ֆորումը կայացել է մայիսի 8-ին՝ 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելու…
Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:
Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն»,…
Մայիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։
Կներկայացվեն Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։
Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝…
ՌԴ «ՊՌՈՌԻՎ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթը, որի առաջին փուլի մասնակցության վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 19-ը:
Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական և գիտատեխնիկական գործունեության մեջ, ինչպես նաև զարգացնել ու տարածել նրանց ձեռքբերումները: Մրցույթին…
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացել է «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի գիտահետազոտական, հրատարակչական գործունեության, մասնագիտական փորձի փոխանակման և մասնագիտական ցանցերի ստեղծման նպատակով իրականացված նախաձեռնություններն ու կենտրոնի հեռանկարային ծրագրերը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանի ժամանակավոր…
ՀՀ կառավարության մայիսի 4-ի որոշմամբ` հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական երեք բուհերի` Երևանի պետական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, նվազեցվել է կառավարման խորհուրդների անդամների թվաքանակը` նախկին 32 կամ 24 անդամի փոխարեն սահմանվել է 20 հոգի: Նոր փոփոխությամբ` հոգաբարձուների խորհուրդներում հիմնադիրը…
Փոփոխվել են ՀՀ առողջապահության նախարարության սահմանած՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։
Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը. երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ…
Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝…
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։
Մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ:
Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց