ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վարդատունկ. Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օր

Մայիսի 11, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը մայիսի 11-ին՝ ժամը 17։00-ին, Ա. Սպենդիարյանի հիշատակի օրվան նվիրված կազմակերպում է «Վարդատունկ» կոմպոզիտորի շիրիմին:Հաջորդիվ՝ ժամը 17։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա երաժշտական անակնկալ:

Միջոցառման աջակիցներն են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Formica»…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մայիսի 11, 2021
Պաշտոնական

2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11.30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները կկազմակերպվեն դռնփակ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման առկայության դեպքում այն քննարկելու…

«Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք

Մայիսի 11, 2021
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020…

Ջազ համերգ՝ նվիրված Ա. Բաբաջանյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյաններին

Մայիսի 11, 2021
Մշակութային լուրեր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։

Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ…

«DigiCode 2021» կիրառական ծրագրավորման մրցույթին ներկայացվել է 748 հայտ, եզրափակիչ անցած 69 թիմերից հաղթող է ճանաչվել 8-ը

Մայիսի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով: Հայաստանի ամերիկյան համալսարանում մայիսի 8-ին մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է մրցույթը ժամանակակից տեխնոլոգիաների շարունակական զարգացման, ինչպես նաև կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում. ԲՏՃՄ ոլորտն ուսումնասիրելու…

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

Մայիսի 10, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ:
Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ:
Դիմելով գիտական խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել…

Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Մայիսի 10, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։

Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա…

Ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորում. մամուլի ասուլիս

Մայիսի 10, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Մայիսի 3-ից մեկնարկել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումների ընդունման գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին և ժամկետներին, ինչպես նաև հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել կամավոր և պարտադիր ատեստավորման տարբերությունների…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

Մայիսի 10, 2021
Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով:

Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։

«Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի…

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Մայիսի 10, 2021
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից,…