ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում հատկացվել է 10 տեղ

Մայիսի 14, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ:

Տեղերն ըստ մասնագիտությունների…

Պարարվեստի պետական վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

Մայիսի 14, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի ու պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով:

Հատուկ հյուրի…

Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

Մայիսի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ USD $1.2 միլիոն ներդրումային…

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը: Որոշումն ընդունվել է գործադիրի՝ մայիսի 13-ին կայացած նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայն ընդունված որոշման` 2022 թվականից կսահմանվի գիտական աշխատողների վարձատրության աշխատավարձի սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը…

Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում

Մայիսի 13, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ, որում կատարվել է լրացում:

Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում…

ՀՊՍՆ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյան․ «2021 թ. հոբելյանաշատ է, փառատոնի շրջանակում մեծ թվով կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչում»

Մայիսի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ն անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը անդրադարձել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի և դասական երաժշտության տարածմանն ու հանրահռչակմանը։

«Մեծ թվով կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են մայիսի 4-ից…

Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

 

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով:

Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
 

  • ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի…

Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր

Մայիսի 13, 2021

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) մեծ ներուժ ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Փաստերը վկայում են, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԱՀՈՒ համակարգ ունեցող երկրներն ունեն երիտասարդների գործազրկության ցածր մակարդակ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թթ.-ի գործողությունների պլանի նախագիծը

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման…