ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Հուլիսի 27, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնովիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվում է հեռավար ձևաչափով:​ «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը մեկնարկել է հուլիսի 13–ին` Շիրակի մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների վերապատրաստումով: Հաջորդիվ՝ դասընթացներին կմասնակցեն Լոռու, Արմավիրի և մյուս մարզերի ու համայնքների գրադարանավարները: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Ծրագրում ներառված են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմաներով: Ծրագրի նպատակը մարզերի և համայնքների գրադարանների գրադարանավարներին մասնագիտական նոր հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, նորարարական փոխգործուն, ժամանակակից, համագործակցային գործելաոճի առանձնահատկությունների մատուցումը՝ միտված մարզերում գրադարանային գործի բարելավմանն ու զարգացմանը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով՝ վարպետության դասերին մասնակից գրադարանավարները վերապատրաստման դասընթացների ընթացքում ձեռք կբերեն գիտելիքներ, կտիրապետեն մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին և աշխատաոճին: «Դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն իրենց գործընկերներին՝ նպաստելով գրադարանային գործի զարգացմանն ու արդյունավետությանը»,- ակնկալվող արդյունքների մասին ասել է գրադարանի տնօրենը: Նշենք, որ նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական՝ ներգրավելով բոլոր մարզերի և համայնքների գրադարանավարներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…