ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Երեք բերկրանք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են նաև հայ արվեստագետ Արսեն Աբրահամյանի ստեղծագործությունները

Մայիսի 4, 2021
Մշակութային լուրեր

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) ներկայացնում է «Երեք բերկրանք» խորագրով ցուցահանդեսը, որը ներառում է ռուսական հին սրբապատկերների և արդի հայ արվեստագետ Արսեն Աբրահամյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսում ներկայացված են 10 ուղղափառ հին սրբապատկերներ և Արսեն Աբրահամյանի 10 ժամանակակից սրբանկարչության աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է ուղղափառ Զատկի տոնին և գործելու է մինչև…

Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

Մայիսի 4, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր…

Մրցույթ՝ «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով

Մայիսի 4, 2021

Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հրավիրում է Ասոցացված դպրոցների ցանցի անդամներին՝ մասնակցելու «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով միջազգային երիտասարդական առցանց մրցույթին:

Մասնակցելու համար պետք է ներկայացնել տեսահոլովակ «Փրկել գետերը», «Կենդանի մոլորակ», «Մենք միասին ենք» և «Աշխարհի մեծ գետերի շրջանների մշակույթը»…

Արա Խզմալյան. «Յուրաքանչյուր երիտասարդից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը»

Մայիսի 4, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:

Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել է վեց կազմակերպություն` մարզերում երիտասարդական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է դրամաշնորհային ծրագրերի,…

Մագիստրոսական ծրագիր՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով

Մայիսի 4, 2021
Միջազգային լուրեր

ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը:

Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի նախատեսված է ուսման և մեկ տարի հետազոտական աշխատանքի համար: Կրթաթոշակը…

«Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսին ներկայացել են ավելի քան 80 կրթօջախներ

Մայիսի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Yerervan EXPO» ցուցասրահում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տաղավարն այցելուների պակաս չի ունեցել. ցուցադրվել են բուհի հրատարակությունների ընտրանին, գովազդային գրքույկները, բուհի մասին տեսահալովակները և…

Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի հաղթողները

Մայիսի 3, 2021
Սպորտային լուրեր

Տեղի է ունեցել աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը, որի ընթացքին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արդեն 8-րդ անգամ անցկացված հուշամրցաշարին մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Օդամղիչ հրացան,…

Կառավարությունը հաստատել է ՀԱՊՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքները

Մայիսի 3, 2021

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը…

Առաջարկվում է փոխել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը. հանրային քննարկում

Մայիսի 3, 2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ:

Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես նվազեցնել…

ԵԽ ծրագիր՝ բուհերի և ուսանողական ասոցիացիաների համար

Մայիսի 3, 2021
Միջազգային լուրեր

Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամենտն ընդունում է դիմումներ «Ակադեմիական ամբողջականության խթանման լավագույն գործնական ծրագրի» (Best Practice Programme in Promoting Academic Integrity) մասնակցության համար:

Ծրագրին կարող են դիմել պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ուսանողական ասոցիացիաները: Դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 20-ն է:

Նախընտրություն է տրվելու այն ծրագրերին, որոնք անդրադարձել…