ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

Հուլիսի 22, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր Պաշտոնական

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր` «STARMUS FESTIVAL 2021» ծրագրի մեկնարկին նվիրված առցանց միջոցառմանը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Starmus» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամներ` ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, «Astronomy» ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը, փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի անցկացումը մեր երկրում, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո շատ կարևոր է: «Հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանն ու Հայաստանը նորից լցված կլինեն հազարավոր հյուրերով` նպաստելով զբոսաշրջային ոլորտին: Իհարկե, «STARMUS»-ը նաև իր նպատակներն ունի` միավորել գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները և արվեստը»,-ասել է նախագահը` կարևորելով արհեստական բանականության կարևորությունն այդ ոլորտների զարգացման համար Նոբելյան մրցանակակիրների, այլ մեծ ճանաչում ունեցող գիտնականների՝ այդ թվում և սփյուռքահայ գիտնականների մասնակցությունը փառատոնին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը. «Հաշվի առնելով «STARMUS FESTIVAL 2021» փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները։ Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանել գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծել հեռանկար, որ արվեստը և գիտությունը դիտարկվեն ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ առավել ևս հակադրություններ, այլ առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն, քանզի ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել գիտությունն ու կրթությունը, հատկապես տեխնոլոգիական՝ առանց արվեստի բաղադրիչի: Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»,- նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ միջոցառումը համագործակցության նոր հնարավորություններ և հարթակներ կստեղծի արվեստի և գիտության միջազգային բնագավառներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը, ինչը կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ: «Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ, լինել ավանգարդ և նորարար: Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են. այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնի կազմակերպիչը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Օրերս նախարարության և «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպության միջև ստորագրվել է համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետական բյուջեում և ԿԳՄՍՆ տնտեսումների հաշվին «STARMUS» փառատոնի կազմակերպման նպատակով հատկացվել 440 միլիոն դրամ, որը Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ընդհանուր ծախսերի մի մասն է կազմում:

Տեղեկացնենք նաև, որ «STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի համար ակնկալվում է մի ծրագիր, որին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր ինչպես գիտության և արվեստի ներկայացուցիչների, այնպես և լայն հանրության ընդգրկմամբ՝ Հայաստան հրապուրելով հազարավոր զբուսաշրջիկների և Հայաստանը դիրքավորելով գիտության և արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…

  • Մակերեսի ուսուցման մեթոդիկան տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Muradyan-77

    Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…