Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, շրջայց կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին։
Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած թատրոնի նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 մլն դրամ, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:
Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։
2026 թվականին լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 35-ամյակը: Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:
Թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…
Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…
Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…
21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց