Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։
Կրթության միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցած վերանշանակման պաշտոնական արարողությանը և դրան հաջորդած պանելային քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի ղեկավար Տաթև Ասատրյանը:
Պաշտոնական արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկումը՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական տարիքում: «Սիմֆոնիկ հեքիաթներ» կրթական մոդուլը մշակվել է 2025 թվականին՝ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։ Ծրագիրը փորձարկվել է Հայաստանի 5 համայնքում․ այն նպատակ ունի փոքր տարիքի երեխաների համար ընկալելի և ճանաչելի դարձնել դասական երաժշտությունը։ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագիրը հիմնադրվել է մաեստրո Սմբատյանի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին՝ ընդգծելով՝ դրա հիմքում որակյալ և հասանելի կրթություն է, որն ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացում․ «Երեխայի զարգացման գործում անփոխարինելի դերակատարում ունեն արվեստն ու մշակույթը։ Որպես պատասխանատու գերատեսչություն՝ ԿԳՄՍՆ-ի համար շատ կարևոր է բոլոր մակարդակներում արվեստի կրթության հնարավորությունների ընձեռումը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տարբերակներով։ Երեխաները պետք է վաղ տարիքից մշակույթային տարբեր միջոցառումների մասնակցելու, դիտելու, ունկնդրելու հնարավորություն ունենան»:
Արասքսիա Սվաջյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին՝ նրանց մոտ նոր ձևաչափով մեծացնելով հետաքրքրությունը թե՛ երաժշտության, թե՛ հեքիաթների նկատմամբ:
Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով համատեղ նախաձեռնության հաջող արդյունքը՝ ծրագրի ավարտից հետո նախադպրոցական կրթության համակարգում հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխություն՝ լավարկելով նաև նախադպրոցական կրթության չափորոշիչը:
Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է նաև նախադպրոցական հաստատություններում անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների ապահովումը. «Ծրագրերն ու գաղափարներն իրագործելի են, երբ կան պատշաճ միջավայր, բավարար պայմաններ ու ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները բարեկարգվում են, ամբողջովին հագեցվում նոր գույքով, այդ թվում՝ երաժշտական կրթության գործիքներով։ Պետությունը կարևորում է նաև մասնագետների խրախուսումը․ ստեղծվում են վերապատրաստման և ատեստավորման հնարավորություններ»:
Միջոցառման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհավորել է մաեստրո Սմբատյանին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան վերանշանակվելու առիթով՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։
«Ուրախ եմ, որ կրկին վերանշանակվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, ինչը փաստում է, որ մեր համագործակցությունը երկուստեք արդյունավետ է։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաների համար արժեք ստեղծելու ևս մեկ հնարավորություն ունեմ»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Նպատակ Քննարկել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը կրթության մեջ, բացահայտել դրանց հնարավորությունները և առկա մարտահրավերները, ինչպես նաև հասկանալ՝ ինչ պայմաններում և ինչ ձևաչափով կարող են դրանք առավել նպաստել ուսուցման որակի բարձրացմանը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց