Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:
Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ:
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի նրանց մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, նպաստի նրանց տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը: Հենց այս գաղափարն է կրթության ոլորտի ռազմավարության կարգախոսում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Այն առաջին հերթին սովորողի ակտիվության, նախաձեռնողականության, մասնակցության և գործողության մասին է՝ հուշելով նաև սովորելու վերջնարդյունքը, որն ինչպես անհատի, այնպես էլ դրան համադրված և դրանից բխող հանրային լավակեցությունն ու բարեկեցությունն է:
Ամբողջ աշխարհում կրթական համակարգն ակտիվորեն վերափոխվում է, և առաջիկայում այդ վերափոխումն ավելի տեսանելի է դառնալու:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ թվային կրթության վերաբերյալ վերջին զեկույցը պարզ է դարձնում, որ արդեն իսկ աշխարհում ամեն երրորդ ուսուցիչ օգտագործում է արհեստական բանականության գործիքակազմը: Ընդ որում՝ այս գործիքակազմն օգտագործող ուսուցիչների 57 տոկոսը համարում է, որ այն իրենց օգնել է ավելի լավ պլանավորել դասերն ու պատրաստել դրանք: Միաժամանակ, ավելի քան 70 տոկոսը մտավախություն ունի, որ արհեստական բանականության գործիքակազմը վնասում է ակադեմիական ազնվության միջավայրը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքներն ԱԲ միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն, այլ դրսևորվում է իբրև իրավիճակային վարքագիծ, քանի որ երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները: Միաժամանակ, մանկավարժորեն ճիշտ ուղղորդման պարագայում ԱԲ գործիքակազմը ոչ միայն իրավիճակային աջակցություն է հանդիսանում, այլև օգնում է գիտելիքի և հմտությունների շարունակաբար խորացմանն ու լավարկմանը:
Այդ նպատակով անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված և ուղղորդված՝ որպես ուսուցչի և դասախոսի օգնական: ԱԲ այդպիսի գործածումը պահանջում է նախևառաջ ԱԲ գրագիտություն, որը պետք է դառնա մեդիագրագիտության անբաժանելի բաղադրիչը և ուսուցանվի բոլոր ուսումնական հաստատություններում:
Ինչպես կրթության ոլորտի բոլոր ճանապարհները, այն ևս միասին անցնելու ճանապարհ է՝ հետևողական աշխատանքով ու ջանքով և անընդհատ սովորելով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…