ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:
Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների հետ: Սաների մեջ սեր արթնացնել ընթերցանության հանդեպ, բացահայտել կենտրոնի ստեղծագործող սաներին և ապահովել թղթակցությունը «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթին:
Կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահի ոգեվառ մթնոլորտն էլ ավելի թեժացրեց Եղեգան փողից դուրս հորդող լույսը…
Ցերեկույթն սկսվեց ներկա գտնվող բանաստեղծների խորհրդանշանական գործերի ընթերցմամբ: Այնուհետև սաներն ներկայացրեցին նրանց ստեղծագործական ուղին` համադրված ֆիլմերով ու սահիկներով, դուդուկի ու երգչախմբի անզուգական կատարմամբ:
Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը ողջույունի խոսքը սկսեց իր հեղինակած ժամանակին համահունչ «Սահմանին» բանաստեղծության ընթերցումով:
«Առաջին անգամ չէ, որ «Ընտանիք» կենտրոնում կազմակերպվում է նմանատիպ բարձրակարգ միջոցառում, և մենք չենք զարմանում, այլ համոզվում ենք, որ կենտրոնի սաներն իրենց բարձրության վրա են: Այս միջոցառումը յուրօրինակ բանաստեղծական տոն կարելի է համարել գրողներիս համար: Այն խորհրդանշական նվեր է «Եղեգան փող»-ի խմբագրակազմի համար. մեզանից առաջ թերթի հոբելյանական 25-ամյակին նվիրված անդրադարձը դուք կատարեցիք: Դա պարտավորեցնում և ոգևորում է մեզ, որպեսզի գրական հունձքը հետայսու ավելի առատ լինի…», - իր խոսքում նշեց բանաստեղծ Ա. Կարապետյանը:
Աշխույժ հարց ու պատասխանի անկաշկանդ մթնոլորտում գրողները պատասխանեցին սաների և մանկավարժների հարցերին, անդրադարձան Եղեգան փող-ի ստեղծման պատմությանն ու հավատամքին:
Պարբերաթերթի խմբագիր, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը նշեց, որ այսօրինակ հանդիպումները կյանքի ու արվեստի, փորձի ու փորձառության մեծ խտացումներ են, որոնք կանխորոշում են մեր հնարավոր հանդիպումներն ապագայի հետ` ի դեմս «Ընտանիք» կենտրոնի պայծառ աչքերով սաների…
Արձակագիր և մանկագիր Շնորհիկ Շահինյանն էլ առջարկեց շարունակական դարձնել հանդիպումները, քանզի գրող-ընթերցող անմիջական շփումը երկուստեք մեծ լիցքեր ու կենսականություն է տալիս և, անշուշտ, խթանում է սաների ընթերցասիրությունը…
Միջոցառման ավարտին բանաստեղծներն իրենց գրքերից նվիրեցին «Ընտանիք» կենտրոնի գրադարանին և ընթերցասեր սաներին` լիահույս, որ հաջորդ հանդիպումը չի ուշանալու:
«Բարձրագույն կրթություն չեն ստանում միայն բուհերում, այլ հենց նմանատիպ կենտրոններում, որտեղ հայրենասիրությունը, հայեցիությունն ու գրասիրությունը համակցվում են ազգային արհեստի ու արվեստի ուսուցմամբ...». հանդիպումն այսպես ամփոփեց Լուսինե Աղաջանյանը:
Զուբեյդա Հովհաննիսյան
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց