Հայաստանի բնության պետական թանգարանում «բնակվող» կենդանիները անհամբեր սպասում են Ձեզ՝ միասին բացահայտելու Հայաստանի բնաշխարհի գաղտնիքները:
21-րդ դար, երբ աշխարհը կանգնած է մի շարք բնապահպանական խնդիրների առջև, էլ ավելի արդիական է դառնում բնության պահպանության թեման, և մեծանում է բնապահպանություն քարոզող կառույցների դերն աշխարհում: Այդպիսի կառույց է հանդիսանում «Հայաստանի բնության պետական թանգարանը», որը գտնվում է քաղաքամայր Երևանի հենց սրտում` Տիգրան Մեծի 34 հասցեում:
Ծնված լինելով 1952 թվականին` տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի այս թանգարանը ծանրակշիռ քայլեր է կատարում բնակչության բնապահպանական դաստիարակության և բնապահպանական կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչության իրականացման գործում:
Թանգարան մտնող յուրաքանչյուր այցելու, ամենակրտսերից մինչև ամենատարեցը, կարող է ծանոթանալ Հայաստանի՝ իր փոքր տարածքի համար չափազանց հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանությանը:
Թանգարանում այցելուները կարող են տեսնել իրենց ծանոթ ու սիրելի կենդանիներին` ներկայացված խրտվիլակների տեսքով, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակներին և բուսատեսակներին: Թանգարանում ներկայացվող բոլոր ցուցանմուշները բնական են:
Թանգարանում ներկայացված է նաև ակվարիումային ձկնատեսակների մշտապես գործող ցուցադրություն:
Թանգարանում կազմակերպվում են բնապահպանական թեմաներով հետաքրքրաշարժ և ուսանելի ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ, մրցույթ-վիկտորինաներ, շնորհանդեսներ, ժամանցային ծրագրեր և խաղեր:
Թանգարանի գիտաշխատողների կողմից անցկացվող էքսկուրսիաների շնորհիվ այցելուները ոչ միայն տեսնում, հիանում և բացահայտում են բնության գաղտնիքները, այլև դառնում բնության իրական պաշտպաններ:
Հարգելի հայրենակիցներ` այցելելով Հայաստանի բնության պետական թանգարան, հուսով ենք, որ այդուհետ Ձեզանից յուրաքանչյուրը հետամուտ կլինի խնամքով և սրտացավությամբ վերաբերվել մեր բնությանը, պահպանել այն:
Մաքուր պահենք շրջակա միջավայրը և մեր քաղաքամայր Երևանը:
Հայաստանի բնության պետական թանգարան
Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի 34,
Հեռախոսահամարները՝ 011542516, 011527942
Կայքը՝ www.smn.am

«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց