ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանի առիթով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում կենտրոնի մի շարք երկարամյա աշխատակիցներ արժանացել են ԿԳՆ պարգևների: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Շնորհավորելով Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի սաներին և մանկավարժներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ
կենտրոնի առաքելությունը եղել է արտադպրոցական գեղագիտական դաստիարակությունը, երեխաների հետ բարդ ու ազգանվեր աշխատանքը. «Այստեղ իրենց մշակութային մկրտությունն են ստացել հազարավոր երեխաներ, որոնցից շատերը հետագայում դարձան մեր երկրի արժանավոր և անվանի երգիչ-երգչուհիներ, գրողներ, կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, դերասաններ, նկարիչներ. Օֆելյա Համբարձումյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, Սուրեն Գյանջումյան, Գևորգ Դաբաղյան, անունների թվարկումը կարելի է շարունակել: Նրանց բոլորին, անկախ ժամանակից, միավորել է գեղագիտական աշխարհընկալումը»,- նշել է Վ. Մկրտչյանը:
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ կենտրոնի հետևյալ աշխատակիցներն արժանացել են ԿԳՆ պարգևների, մասնավորապես նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Սալսա» ժամանակակից և պարահանդեսային պարերի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դոխոլյանը:
ԿԳՆ պատվոգրեր են հանձնվել «Արարատ»փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Ավագյանին, «Միլլենիում» սպորտային պարերի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քրիստինե Ավագիմյանին, Վարյա Մայիլյանին, իսկ դաշնամուրի և սոլֆեջիոյի դասատու Աստղիկ Բրուտյանը, դաշնամուրի դասատու Լուսյա Մանուչարյանը, ասեղնագործության և գոբելենի խմբակավար Գայանե Ինջյանը ստացել են ԿԳՆ շնորհակալագրեր:
ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել է փոխտնօրեն Սամվել Բալոյանը, ով Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում աշխատում է շուրջ 40 տարի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց