ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փորձարարական դաս երկրաչափությունից

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8բ դասարանում մաթեմատիկայի ուսուցչուհի Թ. Մելիքսեթյանը կազմակերպել էր փորձարարական դաս երկրաչափություն առարկայից: Դասի թեման էր «Բազմանկյունների մակերեսները»: Այն գիտելիքների ամրապնդման և ամփոփման համագործակցային դաս էր՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ:

Դասի նպատակն էր մեծացնել առարկայի նկատմամբ հետաքրքրասիրությունը, խորացնել և ամրապնդել բազմանկյունների մակերեսների հատկությունների, զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսների, Պյութագորասի թեորեմի մասին ձեռք բերված  գիտելիքները: Ձևավորել խնդիրներ լուծելիս տեսական գիտելիքները կիրառելու կարողությունը, զարգացնել վերլուծություններ և ընդհանրացումներ կատարելու, գծապատկերները ճիշտ ընկալելու և դրանց միջոցով տրված խնդիրները լուծելու հմտություններ: Կարևորվում էր ցույց տալ ՏՀՏ ների կիրառման, խմբային աշխատանքի առավելությունները, դաստիարակել համագործակցելու կուլտուրա, գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ:

Նյութի պատկերային ցուցադրումը շատ ուսանելի էր: Դասին համապատասխան պատրաստվել էր պաստառ աշակերտների կողմից:

Նման ձևով անցկացվող դասերը հետաքրքիր և ուսանելի են, նպաստում են աշակերտների կողմից նյութի առավել լավ յուրացմանը: Լսեցին սովորողների կարծիքները՝ խմբային աշխատանքի ժամանակ ով եղավ ավելի նախաձեռնող, նպաստեց խմբի արդյունավետ գործունեությանը:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…