ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենասիրության դաս հաջորդ սերունդներին

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցում շատ է կարևորվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցի վաստակաշատ մանկավարժ Նորիկ Գափոյանի հեղինակած «Զոհրապ» պիեսը՝ նվիրված Արցախյան պատերազմին մասնակցած մեր համագյուղացիներին և նրանց ցուցաբերած սխրագործություններին, նույնպես ոգեկոչման աղբյուր և հայրենասիրության դաս է հաջորդ սերունդների համար: Պիեսը վերնագրված է մեր համագյուղացի Զոհրապ Շհոյանի անունով, ով անձնուրացաբար մարտնչեց Արցախյան պատերազմում և զոհաբերեց իր մատաղ կյանքը՝ մեզ թողնելով իր կորստի ցավը, բայց նաև իրենով հպարտանալու պատգամը:  

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանը բարձր դասարանի աշակերտների հետ բեմադրեց պիեսը և ներկայացրեց հանդիսատեսի դատին: Նրանք արել էին ամեն ինչ՝ կերպարները ճիշտ կերտելու և դերերը ճիշտ մատուցելու համար: Պետք է խոստովանել, որ դա նրանց հաջողվել էր. դրա առհավատչյան չդադարող ծափերն ու հուզախառն արձագանքներն էին: Լեփ-լեցուն դահլիճը՝ ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, քառօրյա պատերազմի մասնակիցներ, Զոհրապ Շհոյանի հարազատներ, համակ ուշադրությամբ հետևում էր դերակատար-աշակերտների խաղին: Վերջում իրենց տպավորություններն արտահայտեցին դպրոցի փոխտնօրեն Շ. Մարդոյանը, համայնքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Օ. Գևորգյանը, ուսուցիչներ, ծնողներ: Երախտագիտության խոսքով հանդես եկավ նաև Զոհրապի քույրը՝ Սիլվա Շհոյանը: Գնահատանքի խոսքեր հնչեցին նաև Նորիկ Գափոյանի մասին՝ իր կատարած մնայուն գործի համար:

Գավառի տարածաշրջանի ԵԿՄ-ի նախագահ Ա. Գասպարյանի կողմից քառօրյա պատերազմի մասնակիցները պարգևատրվեցին ԵԿՄ-ի պատվոգրով: Դահլիճից բոլորը հեռացան հպարտության և հայրենասիրության զգացումներով տոգորված:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…