ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս Գավառի ավագ դպրոցում

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լալա Գասպարյանը և բնագիտական ենթահոսքի 12-րդ դասարանի աշակերտները` մասնակցությամբ նույն ենթահոսքի 10-րդ և քաղաքի հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիների, ներկայացրին «Քիմիական ռեակցիաների դասակարգումը»  թեմայով մի հետաքրքիր գործնական դաս:  Հմուտ ուսուցչուհու գլխավոր ձեռքբերումն ակնհայտ էր՝ նրա աշակերտները կարողացան ինքնուրույն նախապատրաստել և անցկացնել տասը փորձ, այդ թվում «փարավոնի օձ», ‹‹հրաբուխ››, թթվածնի, ջրածնի ստացման և այլ փորձեր: Դասը վարող մեր պատանի քիմիկոսները նաև վերլուծեցին քիմիակամ ռեակցիաների դասակարգումը տարբեր տեսանկյուններից՝ ըստ դարձելիության, օքսիդացման աստիճանի փոփոխության ջերմային էֆեկտի, ըստ ռեակցիային մասնակցած նյութերի թվի փոփոխության: Վերլուծության այս գործընթացում ընդգրկվեցին նաև ներկա մյուս աշակերտները և ուսուցիչները: Ստացվեց իսկապես ինտերակտիվ ուսանելի դաս, որը ցույց տվեց քիմիայի կիրառականությունը, թարմացրեց բոլոր ներկաների քիմիա առարկայի որոշակի իմացությունը: Իսկ մեզ հյուր եկած քաղաքի հիմնական դպրոցների ավարտական դասարանի աշակերտների մոտ, մեր կարծիքով, խորացավ հետաքրքրությունը ավագ դպրոցի նկատմամբ և նրանք շուտով կդառնան մեր աշակերտները:

Ալիտա Բաբասյան
Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…