- Ընթերցենք և տարվա մեջ գեթ մեկ անգամ գիրք նվիրենք, գիրք նվիրենք և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին, չէ՞, որ արթուն ընթերցողը նախ և առաջ պաշտպանն է մայրենիի, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին… ,- Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը մայրենիի միջազգային օրը տեղայնացնելով Գիրք նվիրելու օրվա հետ, ցերեկույթը սկսեց հետևյալ տողերով:
Դպրոցի 7-րդ «բ» դասարանի աշակերտները հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրին իրենց սիրված գրքերը, հերոսները, գրողներն ու ստեղծագործությունները և այս ամենում կարևորվում էր ոսկեղենիկ մայրենին:
Ասելիքը համեմվեց երգ ու պարով, տոնական տրամադրությամբ, գիրք խորհրդանշող ծանուցանիշ մատուցելով :
- Մեր մտածողությունը ձևավորողը ու սնողը , նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհը հարթողը մեր հայերենն է:,- շնորհավորական խոսքն այս պատգամով ավարտեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…