ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նոր ձևաչափ կրթության ցուցասրահներում․ «Վիրտուալ Էքսպո» կրթական ցուցահանդես

Փետրվարի 24, 2020
ՏՀՏ նորություններ

Փետրվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ A&WW-վիրտուալ դպրոցի կազմակերպած «Վիրտուալ Էքսպո»  կրթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր նոր ձևաչափով հանդիպում կազմակերպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել վիրտուալ ցուցասրահներում ներկայացնելու իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ ցուցահանդես այցելած հյուրերի համար։ Կենտրոնական վիրտուալ կոնֆերանս դահլիճում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին դրական փորձով և ձեռքբերումներով։

Ի թիվս այլ կրթական կազմակերպությունների «Վիրտուալ Էքսպո»-ին մասնակցում էր, ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։  Հատկացված տաղավարներում  ներկայացվեցին ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական  ուղղություններից երեքը՝

Բացի այդ, փետրվարի 21-ին, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա․ Պողոսյանը կրության փորձագետ Ս․ Խաչատրյանի, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ․ Նավասարդյանի և երկու գործող ուսուցիչների հետ մասնակցեց կրթության մեջ տեխնոլոգիաների օգտագործման առավելությունների ու վնասների վերաբերյալ կազմակերպված հետաքրքիր քննարկմանը։

Նման ձևաչափը արդիական էր, ժամանակին համահունչ և հետագայում ևս կարող է օգտագործվել նմանատիպ միջոցառումների անցկացման համար։

Կազմակերպիչների հավաստմամբ ցուցահանդեսն ուներ ընդգծված էկո-ուղղվածություն,  արդյունավետ էր ոչ միայն ժամանակի և տարածության, այլև թղթի և այլ ռեսուրսների կրճատման առումով։

Վիրտուալ ֆորումի երկրորդ օրվա մասին տեսանյութ՝ https://www.facebook.com/AWWvirtualschool/videos/2383277171772732/։

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…