Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Կարապետյանը XI-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը Հայաստանում նշվում է 2005 թվականից:
Աշակերտները ներկայացրին մեր մայրենի լեզվի մասին օտարազգի անվանի մարդկանց և հայ գրողների մտքերը, արտասանեցին մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ:
Այս տարի լրանում է Վահան Տերյանի ծննդյան 135 ամյակը և նրա մահվան 100 տարին: Նշեցին, որ մայրենի լեզվի ամենակատարյալ արտահայտությունը Վ. Տերյանի պոեզիայի լեզուն է, որն իր բյուրեղյա մաքրությամբ մնացել է անգերազանցելի:
Աշակերտներն ասմունքեցին Վ. Տերյանի բանաստեղծություններից: Հնչեցին երգեր`գրված Վ. Տերյանի խոսքերով:
XI-3 դասարանի ստեղծագործող աշակերտները ներկայացրին իրենց գրած բանաստեղծությունները:
Բաց դասն ավարտվեց մայրենի լեզուն անաղարտ պահելու երդման խոսքով:
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…