ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան

Ապրիլի 13, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան:

Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության շրջանավարտները:

Օլիմպիադայի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 15-30-ը: Հայտերն առձեռն տարբերակով ընդունվում են Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (Երևան, Մաշտոցի…

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

Ապրիլի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը…

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին

Ապրիլի 13, 2026
Սպորտային լուրեր

Ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`

  • 1-ին տարիքային…

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Ապրիլի 13, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը,…

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ Մարմնամարզության աշխարհի գավաթում

Ապրիլի 13, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն,…

Մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Ապրիլի 13, 2026
Սպորտային լուրեր

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ինչպես նաև սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ մարզասերներ։

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի շրջանակում առաջին…

Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է

Ապրիլի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ…

Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը

Ապրիլի 10, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում ապրիլի 11-12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին 22 երկրի ավելի քան 550 մարզիկ կմասնակցի:

Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյում:

Տղամարդկանց մարզական սամբո

58 կգ՝ Կարեն Սարգսյան…

Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում

Ապրիլի 10, 2026
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:

ԿԳՄՍ նախարարությունը Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ․ տեղի կունենան համերգային ծրագրեր, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցահանդեսներ,…

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Ապրիլի 10, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները տեղի կունենան ապրիլի 17-ին, 18-ին, 22-ին, 23-ին, 27-ին և 29-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ…