ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և գործընկերների հետ համատեղ շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը:
Ծրագրի նոր փուլի մեկնարկին և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ հանրապետության հինգ մարզում՝ Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում, անցկացվում են խորհրդատվական հանդիպումներ։ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի դպրոցում տեղի ունեցած հերթական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Ծրագրի նոր փուլով նախատեսվում է հանրապետության մարզերի 159 դպրոցում հիմնել դպրոցամերձ ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ: Այս մոտեցումը ոչ միայն թույլ է տալիս դպրոցներին ինքնուրույն ապահովել թարմ, առողջարար սննդամթերք, այլև ծառայում է որպես գործնական կրթական հարթակ աշակերտների համար:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շեշտել է «Դպրոցական սնունդ» ծրագրի բացառիկությունն ու կրթական կարևորությունը. «Ծրագիրը վաղուց դուրս է եկել սովորողներին սնունդ տրամադրելու շրջանակից և դարձել կրթության և դաստիարակության բաղադրիչ, որի շնորհիվ երեխաները փոքր տարիքից գիտելիք են ստանում առողջ սննդի վերաբերյալ։ Միջազգային փորձն ու այլ երկրների օրինակներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ՀՀ դպրոցներում իրականացվող ծրագիրն իր տեսակի մեջ բացառիկ է և հետաքրքրություն է առաջացնում հենց իր փոխակերպող բաղադրիչով: Հատկապես հետաքրքիր է ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչը, որը հնարավորություն է ստեղծում դպրոցում ունենալ ագրոկրթության ուսումնական տարածք, որտեղ երեխաները ծանոթանում են գյուղատնտեսական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներին և նոր մեթոդներին, ինչը նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը։ Այդ տարածքները նաև հետազոտական և նախագծային աշխատանքների և ծրագրերի իրականացման միջավայր են դառնում, որը մեզ համար շատ կարևոր է՝ հատկապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ ծրագիրը նաև նպաստի կրթության որակի բարձրացմանը»։
Նախարարի տեղակալը նաև կոչ է արել դպրոցներին ակտիվորեն համագործակցել մասնագետների հետ՝ ծրագրի իրականացման ընթացքում տրամադրված փորձագիտական խորհրդատվությունը դարձնելով դպրոցի առօրյայի անբաժանելի մաս։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը լիովին ազգայնացվել է և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ամենօրյա տաք սննդով է ապահովում ՀՀ բոլոր 10 մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների ավելի քան 100000 աշակերտի: Հաջողված փորձի հիման վրա ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով նաև դեպի մայրաքաղաք Երևանի դպրոցները՝ տարրական դասարանների աշակերտներին ապահովելով առողջ, տաք սննդով:
Ենթակառուցվածքների ստեղծումից հետո ծրագրի շարունակականությանն աջակցելու է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը: Խոսելով նոր ենթակառուցվածքների և գործառույթների մասին՝ ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը նշել է. «Մեր հիմնարկն իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում և օպերատիվ աջակցություն դպրոցներին: Այս նոր փուլում, երբ ընդլայնվում է ծրագրի փոխակերպող բաղադրիչը և համալրվում նորարարական գյուղատնտեսական ենթակառուցվածքներով, մեր գլխավոր խնդիրն է ապահովել դրանց անխափան, նպատակային շահագործումը, ինչպես նաեւ աջակցել, որ ենթակառուցվածքները վերածվեն կրթական հարթակի: Օրինակ՝ նորարար ագրոխմբակների միջոցով աշակերտները գործնականում սովորում են սննդի ստեղծման ողջ շղթան»։
Հանդիպման ընթացքում դպրոցների ներկայացուցիչները կիսվել են կրթական բաղադրիչի և վերաներդրման մոդելի կիրառման հաջողված փորձով, տեղի է ունեցել քննարկում և հարցուպատասխան, որին հաջորդել է համագործակցության հուշագրերի ստորագրումը ծրագրին նոր միացող դպրոցների հետ: Պաշտոնական արարողությունն ամփոփվել է դպրոցի տնօրենի առաջնորդությամբ ճանաչողական այցով դեպի ինտենսիվ և հատապտղային այգիներ, որտեղ ներկաները ծանոթացել են տեղական արտադրանքի վրա հիմնված դպրոցական սննդի նորարարական մոդելին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Ձևավորող գնահատումը որպես ընթացիկ գնահատման փուլ
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց