ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը և նշել, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դիտարկվել որպես ինժեներական կրթության խթանման արդյունավետ մեխանիզմ, մասնավորապես՝ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մասնագետներն առաջին անգամ ստեղծել են քրոսքար մրցարշավային մեքենա՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելով Հայաստանում: Նախարարն ընդգծել է, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել երիտասարդների ներուժը, մեծացնել ուսանողների ներգրավվածությունը և խթանել կիրառական գիտելիքների զարգացումը։
FIA-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ, գրանցվել են կազմակերպչական կարողությունների աճ և առաջընթաց։ Ներկայացնելով «Մատչելի քրոսքար» նախագիծը՝ նշվել է, որ FIA-ն մշակել է նախագծային լուծումներ՝ ընձեռելով տեղում արտադրանքի կազմակերպման հնարավորություն։
Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Հայաստանը դարձել է վերջին երկիրը, որը միացել է FIA-ի նշված նախագծին: Միջազգային ֆեդերացիայի խորհրդատուն շուրջ 10 օր աշխատել է Հայաստանում՝ գնահատելով Հայաստանում ձևավորված թիմի բարձր մասնագիտական կարողությունները։ Ընդամենը մի քանի ամսում տեղացի մասնագետները ստեղծել են տեղական արտադրություն և ձևավորել փոքր, բայց ամբողջական էկոհամակարգ, որը ստացել է միջազգային փորձագետների դրական գնահատականը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև FIA-ի կրթաթոշակային ծրագրին, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Քրենֆիլդի համալսարանում՝ մոտոսպորտային մեխատրոնիկա մասնագիտությամբ ուսանողների համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության, ուսանողների ներգրավման, փոխանակման ծրագրերի և համատեղ գիտակրթական նախագծերի իրականացման հնարավորությունները։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և համատեղ ջանքերով զարգացնելու ավտոսպորտը Հայաստանում՝ որպես կրթական, տեխնոլոգիական և երիտասարդական ներուժի զարգացման կարևոր ուղղություն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…