ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ուսուցման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը: Նախարարը, մասնավորապես, կարևորել է կամավոր ատեստավորման գործընթացում ներառականության շարունակական…

Հանրային քննարկման է դրվել ՀՀ լեզվաքաղաքականության հայեցակարգի նախագիծը

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության լեզվի պետական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:

Հայեցակարգը ծառայելու է հետևյալ նպատակներին`

  • լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումների ձևավորմանը,
  • լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական…

Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման մեխանիզմների կատարելագործումն ու վարձատրության բարձրացումը Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություններից են:

Նրա խոսքով՝ 2018 թ. ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ…

Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 16 ավագ և թիվ 194 հիմնական դպրոցներ

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը հերթական չնախատեսված այցն են կատարել ուսումնական հաստատություններ, այս անգամ՝ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց և Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց:

Երևանի թիվ 16 ավագ դպրոցում պաշտոնյաները, մասնավորապես, հետաքրքրվել են՝ ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել աշակերտները հոսքերն…

Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։

Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն…

Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների երաշխավորմանը:

Նա տեղեկացրել է՝ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դիմում են ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց իրականացրած կրթական ծրագիրը: Այս ընթացքում շուրջ 800 ծրագիր է երաշխավորվել, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, շուրջ 10…

Մեկնարկել է «Ստեղծարար մասնագետներ՝ տնտեսության համար» վերապատրաստման ծրագիրը

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» խորագրով վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է «Ստեղծարար մասնագետներ՝ տնտեսության համար» կարգախոսի ներքո:

Դասընթացը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի…

Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

Հունվարի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում այսօր ընթացել են դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունները: Դրանց հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:

Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների…

Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Հունվարի 20, 2026
Լուրեր կազմակերպություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով:

Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության,…

Լեզվական բազմազանությունից մինչև արհեստական բանականություն․ ԵՊՀ-ում անցկացվում է COST-UniDive երկրորդ ձմեռային դպրոցը

Հունվարի 20, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է COST - UniDive երկրորդ ձմեռային դպրոցը, որը համախմբել է շուրջ 20 երկրի 60 մասնակցի՝ քննարկելու, թե ինչպես են լեզվական տեխնոլոգիաները թույլ տալիս նկարագրել և ներառել լեզվական բազմազանությունն արհեստական բանականության առօրյա գործիքներում։ Ծրագիրը կանցկացվի հունվարի 19-24-ը։

Ողջունելով ձմեռային դպրոցի աշխատանքների մեկնարկը և կարևորելով դպրոցի անցկացումը Հայաստանում՝ ԿԳՄՍՆ…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…