Երևանի պետական համալսարանում մեկնարկել է COST - UniDive երկրորդ ձմեռային դպրոցը, որը համախմբել է շուրջ 20 երկրի 60 մասնակցի՝ քննարկելու, թե ինչպես են լեզվական տեխնոլոգիաները թույլ տալիս նկարագրել և ներառել լեզվական բազմազանությունն արհեստական բանականության առօրյա գործիքներում։ Ծրագիրը կանցկացվի հունվարի 19-24-ը։
Ողջունելով ձմեռային դպրոցի աշխատանքների մեկնարկը և կարևորելով դպրոցի անցկացումը Հայաստանում՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը նշել է, որ չնայած տեխնոլոգիական արագ զարգացումներին՝ բազմաթիվ օգտատերերի համար լեզվական տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները դեռևս դիտվում են դժվարամատչելի նոր հնարավորություններ։
Այդ համատեքստում Լեզվի կոմիտեի նախագահն առանձնակի ընդգծել է COST-UniDive դպրոցի շրջանակում միավորված մասնագետների համատեղ աշխատանքը։
«Դժվար է հավատալ, որ լեզվական տեխնոլոգիաները և դրանց բերած հնարավորությունները փոխել են և շարունակում են փոխել մեր պատկերացումներն աշխարհի, գործածվող լեզուների, դրանց հարաբերությունների, տեղի ու դերի մասին: Եվ մինչ մենք անհամբեր սպասում ենք, թե մոտակա ժամանակներում է՛լ ինչ հարմարավետություն կպարգևեն մեզ անհավատալի մասշտաբներով տվյալների հետ աշխատող գործիքները, այստեղ հավաքված մասնագետներն իրենց ամենօրյա համբերատար աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր են դարձնում դրանց կիրառումը»,- նշել է Սիրանուշ Դվոյանը։
Գործընկերության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվել են լեզվական տեխնոլոգիաների և բնական լեզվի մշակման ոլորտի հետազոտողներ և ուսանողներ Եվրոպայի մի շարք բուհերից, այդ թվում՝ Փարիզ-Սակլե (Ֆրանսիա), Կարլի (Չեխիա), Ուփսալայի (Շվեդիա), Սաարլանդի (Գերմանիա), Հայդելբերգի (Գերմանիա) համալսարաններից, Լյուքսեմբուրգի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտից և այլ կառույցներից։
Ձմեռային դպրոցն օրինակ է, թե ինչպես կարող է ԵՊՀ-ի ավելի սերտ ինտեգրումը ԵՄ հետազոտական ենթակառուցվածքներում ու նախագծերում խթանել թվանշային հումանիտար գիտությունների զարգացումը Հայաստանում՝ թիրախային գիտական նախագծերի միջոցով ու պետական գերատեսչությունների հետ նպատակային գործակցությամբ։
ԵՊՀ-ում անցկացվող ձմեռային դպրոցը կազմակերպվել է COST (European Cooperation in Science and Technology) UniDive-«Ընդհանրությունները, բազմազանությունն ու յուրատիպությունը լեզվական տեխնոլոգիաներում» նախագծի շրջանակում։ Նախագծի հայաստանյան գործընկերը Երևանի պետական համալսարանն է՝ ի դեմս «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանի, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի երաշխավորությամբ՝ գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային դրամաշնորհի շրջանակում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան