Հերթական մեծ հաղթանակը Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, որի համար «Այբ»-ում օրնիբուն աշխատել ենք տասը տարի: ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հաստատեց, որ այսուհետ մարզերի յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա անվճար ստանալու միջազգայնորեն մրցունակ բարձրորակ կրթություն՝ առանց լքելու իր հարազատ մարզը կամ դպրոցը: Այսպիսով` Արարատյան բակալավրիատը լուծում է մարզային դպրոցների համակարգային…
2016թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթի եզրափակիչ փուլը:
Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ խաղերի պատրաստման մրցույթ Kodu վիզուալ ծրագրավորման միջավայրում, որին մասնակցում էին 50-ից ավելի աշակերտներ Լոռու մարզից:
Մրցույթի…
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայքների երեխաների շահերի պաշտպանության խումբը, որը ձևավորվել է 2016 թ. հոկտեմբերին, անցավ իր հերթական վերապատրաստումը «Կարիքների գնահատում և տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն» թեմայով: Դասընթացը ներառում էր ծրագրի կառուցվածքի ու իրագործման մասին համապարփակ ծանոթացում, թե ինչ է ծրագիրը և ինչպես է դա իրականանում: Թիմային աշխատանքի միջոցով…
Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։ Այս նպատակով ս․ թ․ դեկտեմբերի 5-ից 15-ը «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։
«Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին,…
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում նոյեմբերի 22-ին անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան: Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորանքի խոսք հղեց ուսանողներին և ամփոփեց ուսանողների 2016 թվականի ձեռքբերումները՝ մասնակցությունները մասնագիտական տարաբնույթ մրցույթների և գրանցված հաղթանակները: Տնօրենն անդրադարձավ նաև զինվորական ծառայություն ընթացքում պարգևների արժանացած ուսանողներին, ովքեր անմնացորդ նվիրումով մասնակցել են հայրենիքի…
Նոյեմբերի 22-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի «Բանավեճի ակումբի» սաները և Աշակերտական խորհուրդը հյուրընկալվեցին «Երիտասարդական հիմնադրամ» ակումբում, որտեղ, հիմնադրամի անդամներն անցկացրեցին բանվեճ` «Բարձր պաշտոնյաները պետք է ունենան բարձրագույն կրթություն» թեմայով:
Ճիշտ է, բանավեճի ձևաչափն ու գործառույթները տարբերվեցին այն տարբերակից, որով ուսանում է հ.5 հիմնական դպրոցի ակումբը (դա «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ»…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 16-ին ամփոփվեց հունիս ամսից մեկնարկած ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր` կարևորել արտադպրոցական կրթության դերը, նպաստել համայնքներում դրա զարգացմանը, դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, կարողությունների բացահայտմանը, ազգային արհեստի և արվեստի բնագավառներում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել ՀՀ համայնքների…
Նոյեմբերի 15-ին Հայաստանի 300 և Ստեփանակերտի 13 դպրոցների 8140 աշակերտ մասնակցեց Հայաստանում պաշտոնապես արդեն յոթերորդ անգամ անցկացվող «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթին։
Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին:
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկևան համայնքներում գործող ի երեխաների շահերի պաշտպանության խումբն իր կարողություններն ու գիտելիքներն հզորացրեց «Շահերի պաշտպանություն և մասնակցություն որոշումների կայացման գործընթացում» դասընթացին մասնակցելով: Դասընթացի ժամանակ քննարկվում, լուծվում են մի շարք հարցեր, որոնք հաճախ թվացել են դժվար և անլուծելի: Քննարկումներից, խմբային աշխատանքներից հետո երեխաները հասկացան, որ ամեն հարց…
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` ընդլայնելով իր գործունեության շրջանակները, Շիրակի մարզի յոթ գյուղական համայնքներում ստեղծել է արհեստի և արվեստի մասնագիտական ուսուցողական խմբակներ և կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:
Նոյեմբերի 9-ին և 10-ին Շիրակի մարզի բարձր լեռնային երկու գյուղական համայնքներում` Ցողամարգում և Թորոսգյուղում հերթական անգամ անցկացվեց «Ընտանիք»…
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…