Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայքների երեխաների շահերի պաշտպանության խումբը, որը ձևավորվել է 2016 թ. հոկտեմբերին, անցավ իր հերթական վերապատրաստումը «Կարիքների գնահատում և տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն» թեմայով: Դասընթացը ներառում էր ծրագրի կառուցվածքի ու իրագործման մասին համապարփակ ծանոթացում, թե ինչ է ծրագիրը և ինչպես է դա իրականանում: Թիմային աշխատանքի միջոցով երեխաները ներկայացրեցին ծրագրի գաղափարը և փուլերը: Գործնական առումով հասկանալու համար, թե ինչ է ծրագիրը, մասնակիցները այն ուսումնասիրեցին և ներկայացրեցին դպրոցական ու համայքային հիմնախնդիրների տեսքով: Սովորեցին նաև ծրագրի պլանավորման և հիմնախնդրի խորքային վերլուծության մեթոդոլոգիան՝ «Հիմնախնդրի ծառ» ուսումնական գործիքի օգնությամբ, որն օգնեց հասկանալ հիմնահարցի ծագման արմատները և հետևանքները: Տարբեր ոլորտներում խնդիրների լուծման համար կարևոր է նաև տվյալների հետազոտության նախաձեռնումը, նպատակի ու խնդրի ճիշտ ձևակերպումը և տեղեկատվության հավաքագրման մեթոդների կիրառումը և դրանց ճիշտ ներկայացնելու ձևերը: Ավելի ընկալելի մոտեցում ցուցաբերելու համար համար երեխաները կազմակերպեցին անհատական հարցազրույցներ, փորձագիտական ներկայացումներ տարբեր տեսանկյուններից դերախաղերի միջոցով, որից հետո նաև ֆոկուս խմբային քննարկում կատարվեց երեխաների կողմից, որպեսզի հարցումներ իրականացնելիս տիրապետեն որոշակի հմտությունների: Դասընթացավարը ուսուցանեց նաև հարցաթերթիկով հարցումներ, անկետավորում կատարելու ձևերը, հարցաթերթիկի մշակման և հարցաթերթիկի հետ աշխատելու կանոնները, տեղեկատվության քանակական ու որակական մեթոդների առանձնահատկությունները: Նախորդ դասընթացին խումբը վեր էր հանել համայնքային խնդիրներ, որոնց աստիճանական լուծման մեկնարկը պետք է տրվի հարցումներ իրականացնելով, հետևաբար մշակվեցին հարցումների համար անհրաժեշտ հարցաթերթիկներ: Դասընթացի ավարտին տեղի ունեցավ ամփոփում և երեխաների նշում էին, որ ստացան գիտելիքի մեծ պաշար, կարողություններ և , որ ստացած գիտելիքը կկիրառվի նաև գործնականում՝ համայնքային խնդիրների լուծման համար: Խմբի անդամ, 13 ամյա Ռիման դասընթացի կարևորության մասին հայտնեց հետևյալը. «Կարևոր գիտելիք ստացա ծրագրի կառուցվածքի մասին, նաև հետաքրքիր էր հարցաթերթիկների մշակման մասին ներկայացումը: Հասկացա, որ ամեն խնդիր կարող է լուծվել լավ գիտելիք ունենալու և միասին աշխատելու դեպքում»:
Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների 23 մասնակից, կվերապատրաստվեն տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, կմշակեն կմշակեն համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողներին ու հանրությանը:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից:
Սերյոժա Առաքելյան, խմբի անդամ, 17 տարեկան
Տավուշի մարզ գ. Բաղանիս
Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել ներկայումս գործող գնահատման մասին: Նպաստե՞ց արդյոք ընթացիկ բանավոր գնահատման չեղարկումը աշակերտների սովորելու մոտիվացիայի վրա: Որքա՞ն է արդյունավետ հայտորոշիչ գնահատման գրավոր ձևաչափը:
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Կրթություն, թե՞ Պարտադրանք. Ինչու՞ է «սառել» երեխաների սերը դեպի դպրոցը Այսօր հաճախ կարելի է տեսնել տարրական դասարանների երեխաների, ովքեր դպրոց են գնում ոչ թե աչքերի փայլով, այլ ծանր պայուսակներով և…
Բնությունը հարուստ է հետաքրքիր երևույթներով,որոնք մեզ ներկայանում են ամենատարբեր դրսևորումներով ու կիրառություններով:Շատ հաճախ նույն երևույթի բազմաթիվ դրսևորումները այնքան տարբեր են,որ նրանց առաջին հայացքից հնարավոր չէ նույնականցնել:Օրինակ, դժվար է պատկերացնել, որ…
Թեման այն մասին է, թե ինչ դեր ունեն խաղային տեխնոլոգիաները հատկապես կրտսեր դպրոցականների մաթեմատիկական տրամաբանության զարգացման գործում, եւ ինչպես դժվար թվաբանական գործողությունները դարձնել հետաքրքիր խաղի միջոցով: Կա այն տարածված կարծիքը,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան