ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խաղերի պատրաստման մրցույթ KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում

Դեկտեմբերի 12, 2016
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

2016թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթի եզրափակիչ փուլը:

Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ խաղերի պատրաստման մրցույթ Kodu վիզուալ ծրագրավորման միջավայրում, որին մասնակցում էին 50-ից ավելի աշակերտներ Լոռու մարզից:

Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել 22 աշակերտներ, որոնք ներկայացրեցին իրենց աշխատանքները:

Մրցույթին մասնակցում էին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի աշակերտները՝ Էլեն Հարությունյանը /8 Բ դասարան/, Մարինե Եղշատյանը /9 Ա դասարան/ և Արեն Սարգսյանը /9 Ա դասարան/, ուսուցչուհի Վ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Էլեն Հարությունյանը և Մարինե Եղշատյանը ստացան վկայականներ, իսկ Արեն Սարգսյանը, գրավելով II պատվավոր տեղը, արժանացավ ԱրմԹաբ պլանշետի:

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: