Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում նոյեմբերի 22-ին անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան: Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորանքի խոսք հղեց ուսանողներին և ամփոփեց ուսանողների 2016 թվականի ձեռքբերումները՝ մասնակցությունները մասնագիտական տարաբնույթ մրցույթների և գրանցված հաղթանակները: Տնօրենն անդրադարձավ նաև զինվորական ծառայություն ընթացքում պարգևների արժանացած ուսանողներին, ովքեր անմնացորդ նվիրումով մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին:
Պատվոգրեր հանձնվեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցություն ունեցած հաղթող թիմերին և ուսանողներին:
Հանդիսավոր կերպով հնչեց առաջին կուրսեցիների երդումը, որտեղ նրանք խոստացան լինել օրինակելի ուսանողներ, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը՝ սեր, անմահություն, բարություն ու մարդասիրություն շեշտադրումներով: Բեմը հիշեցնում էր անսահման հորիզոն, որտեղ իրար էին ձուլվել երկնքի լազուրն ու ծովի ալիքները: Ուսանողներն իրենց երազանքներն ու նպատակներն արտահայտել էին «բարդ» նավարկությամբ, որտեղ «նավապետն ու անձնակազմը» պատրաստ էին դիմակայելու բազում փորձությունների: Միջոցառումը փիլիսոփայական միտումներով «ձուլվել» էր ծովի ալեծուփ ալիքներին, որոնք ստիպում են մարդ-արարածին լինել ավելի ուժեղ, կայուն և վստահ ՝ապագայում ամուր և հաստատակամ կանգնելու համար: Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին:
Հանդիսականին էին փոխանցվել ուսանողների տարածած բարությունն ու երիտասարդական անկեղծ մտորումները:
Ուսանողների օրվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեցին նաև դասախոսական կազմը՝ մաղթելով հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:
Ուսանողական խորհուրդ
Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:
Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:
ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…
Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց