ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

8140 աշակերտ մասնակցում է «Ռուսական արջուկ» մրցույթին

Նոյեմբերի 21, 2016
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 15-ին Հայաստանի  300 և Ստեփանակերտի 13 դպրոցների 8140 աշակերտ մասնակցեց Հայաստանում պաշտոնապես արդեն յոթերորդ անգամ անցկացվող «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթին։
Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային  հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին:

«Ռուսական արջուկ» մրցույթի կանոնների համաձայն` այս տարվա խնդիրներն ու պատասխանները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին, «Այբ» կրթական հիմնադրամի կայքում։
 Հունվարին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա «Ռուսական արջուկում» իր աշակերտների արձանագրած արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն, իսկ փետրվարին տեղի կունենան մրցանակաբաշխության արարողությունները:
Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք արձանագրած երեխաները կարժանանան նաև պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:
Հայաստանում «Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…