Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկևան համայնքներում գործող ի երեխաների շահերի պաշտպանության խումբն իր կարողություններն ու գիտելիքներն հզորացրեց «Շահերի պաշտպանություն և մասնակցություն որոշումների կայացման գործընթացում» դասընթացին մասնակցելով: Դասընթացի ժամանակ քննարկվում, լուծվում են մի շարք հարցեր, որոնք հաճախ թվացել են դժվար և անլուծելի: Քննարկումներից, խմբային աշխատանքներից հետո երեխաները հասկացան, որ ամեն հարց ունի իր լուծումը: Չկան անլուծելի խնդիրներ, ուղղակի դրա համար անհրաժեշտ է պատրաստականություն և թիմ: Մասնակիցներին ներկայացվեց շահերի պաշտպանության սահմանումները, տարբեր մակարդակներում շահերի պաշտպանության նախաձեռնություններ իրականացնելու քայլերը, հիմնախնդրի բացահայտումը և նպատակի, արդյունքի ձևակերպումները: Ամփոփ սահմանմամբ՝ շահերի պաշտպանությունը հանրային երկխոսություն է որոշում կայացնողների և քաղաքացիների միջև, որը փոփոխություն է ենթադրում հանրային-պետական ոլորտային քաղաքականություններում, մարդկանց վարքագծում, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում: Թիմային աշխատանքների արդյունքում երեխաները ներկայացրեցին տարբեր խնդիրներ, որոնք հնարավոր է հաղթահարել: Շատ հետաքրքիր էր շահերի պաշտպանության գործողությունների պլանի մշակման վերաբերյալ տեսական ու գործնական մասերը, երբ երեխաները երկուական խմբերով կարողացան իրենց առաջ քաշած հիմնախնդիրների լուծման համար որոշել թիրախ լսարանը, գործընկերային պայմանական օժանդակության կառուցման, ուղերձի և հաղորդակցության ուղիների մշակման քայլերը ուրվագծել: Համայնքների զարգացման համար լսվեցին բավականին կարծիքներ, օրինակ, համայնքներին անհրաժեշտ է երիտասարդական կենտրոն, գյուղատնտեսական շուկայի ստեղծում, ինչի արդյունքում կշահեն համայնքների գյուղատնտեսները, մարզադահլիճների անմխիթար վիճակ և այլն: Երեխաները սովորեցին, որ հիմնախնդիրների համալիր լուծման համար հնարավոր է իշխանության մարմինների, այլ կառույցների հետ համագործակցությունը: Կարևորվեց նաև համայնքային նախաձեռնություններ իրականացնելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ համաֆինանսավորման ապահովումը: Խմբային աշխատանքների արդյունքում ուսումնասիրվեց թիրախ լսարանին միտված ուղերձ կազմելու կարգը, որն համարվում է շահերի պաշտպանության առաջնային քայլերից մեկը: Ներկայացվեց նաև լոբբիզմի նշանակությունը, քարոզարշավների ու ֆոնդահայթայթման կազմակերպման սկզբունքները, ճանապարհները, որոնք լրացուցիչ հնարավորություն են ստեղծում շահերի պաշտպանության տարբեր մակարդակներում խնդիրների հանրայնացման ու լուծման գործընթացներում: Մասնակիցներից 16 ամյա Դիանան ցանկացավ տպավորություններով կիսվել. «Ես Դիանան եմ, ապրում եմ սահմանամերձ գյուղերից մեկում և ոչ այդքան ակտիվ առօրյա ունեի: Երբ իմացա այս ծրագրի մասին , որոշեցի միանալ ծրագիրը և մեծ ոգևորություն ստացա: Դասընթացից սովորել եմ շահերի պաշտպանության մասին և գիտելիքները, որոնք ստանում եմ այդ ծրագրի շնորհիվ, հաստատ հնարավորություն կտա կիրառել համայնքում»:
Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների 23 մասնակից, կվերապատրաստվեն տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, կմշակեն կմշակեն համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին
Սերյոժա Առաքելյան, 17 տարեկան, խմբի անդամ
Տավուշի մարզ գ. Բաղանիս
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց