Ներկա ժամանակաշրջանում քաղաքացիական զարգացումը համարվում կարևոր պայման անձի ինքնահաստատման ու կայացման գործում: «Երիտասարդ ՏԻՄ գործընկեր» 4–ամսյա ծրագիրը,որը միտված էր դրան, իրականացվեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ծրագրում ընդգրկված 18-20 տարեկան 17 երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են, հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի հասցնել ՏԻՄ-երիտասարդություն կապը և տեղական որոշումների մակարդակում լսելի դարձնել երիտասարդի ձայնն ու առաջարկները: Ծրագիրը համապատասխանում էր ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությանը, որը ամրագրում է որպես գերակայություն ՝ երիտասարդների մասնակցականության գործոնը հասարակական-քաղաքացիական ու այլ մակարդակներում: Իսկ Իջևան համայնքի զարգացման 2017-2021թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներից են տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝ մասնակցության նոր մեթոդների և ձևերի ներդրման և աստիճանական զարգացման միջոցով, որի համահունչ էր ծրագիրը: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են դասընթացներ խմբի անդամների կարողությունների և գիտելիքների հզորացում ՝շահերի պաշտպանության , կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների վերաբերյալ: Սովորել են, թե ինչպես պլանավորել շահերի պաշտպանության քայլերը, բացահայտել հիմնախնդիրը, քարտեզագրել առկա ներքին ու արտաքին ռեսուրսները, կարիքների գնահատում, ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների մասին: Իրականացրել են նաև հանրային հարցումներ երիտասարդների շրջանում, որի արդյունքների հիման վրա կազմել են առաջարկությունների փաթեթ ՏԻՄ-երին ներկայացնելու համար: Իջևանի համայնքապետի և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը խումբը ներկայացրեց իրենց առաջարկությունները ՝ համայնքում երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև համագործակցության խորացման նպատակով: Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորեց երիտասարդների նման նախաձեռնությունը, նշեց, որ պատրաստ են ու բաց են համագործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու համար և ավագանու հետ անպայման կքննարկեն առաջարկները ու երիտասարդների հետ շփումները կդարձնեն ավելի հաճախակի: Առաջարկցվում էր Իջևան համայնքի բյուջեով երիտասարդական փոքր նախաձեռնությունների ֆինանսավորում հատկացնել՝ տեղական դրամաշնորհների հայտարարման կարգով: Հանդիպմանը նաև մասնակցում էին ավագանու անդամներ, գործընկեր կազմակերպությունների ՝ Օքսեջեն հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ: Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: Ծրագրի մասնակից, ԵՊՀ ԻՄ-ի Անգլերեն լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանը նշում է.”Այս ծրագիրը բավականին տեղեկատվական էր ու արդյունավետ, որի ավարտին ձեռք բերեցի այնպիսի գիտելիքներ կարողություններ, որոնց կարիքն ունեի, սակայն նախկինում հնարավորություն չէի ունեցել ստանալ որևէ տեղից»:
Ծրագրի ամենագլխավոր արդյունքն է, որ հիմք դրվեց երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև նոր համագորածկցության հիմքերը, որը հնարավորություն կտա երկխոսության ծավալման, նոր գաղափարների քննարկման ու համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման համար:
Երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված «Երիտասարդը ՏԻՄ գործընկեր» ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության հետ համագործակցաբար:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց