Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ-2 ակումբը նախաձեռնեց յուրօրինակ մի համայնքային ծրագիր «Երազանքի հետքերով» անվամբ: Ակումբը, որն ունի 17 անդամ (ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյան) արդեն մեկ տարի է ինչ գործում է և ակտիվություն է ցուցաբերում համայնքում: Այս համայնքային ծրագրին մասնակցեցին 9-12 տարեկան մոտ 22 երեխա և նպատակն էր նրանց մոտ խթանել ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունների զարգացումը, սովորեցնել սեփական կարողությունների և հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական գործողությունների պլան, տարբերակել նպատակը երազանքից, լինել նորարար և ակտիվ առօրյա կյանքում: Մինչ ծրագրի բուն իրականացումը, դպրոցում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ և հաջողված աշխատանքներ ներկայացրած երեխաներն ընդգրկվեցին ծրագրում: Իսկ ակումբի անդամները մասնակցեցին վերապատրաստողական դասընթացի, զարգացրեցին դասընթաց վարելու կարողություններ և հետաքրքիր մեթոդներ, նոր վարժություններ, որն անցկացրեցին «Երիտասարդներն հանուն զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Խաչիկ Աբաջյանն ու Նելլի Աբրահամյանը : Ծրագրի իրականացման ընթացքում ակումբականները տեսական ու գործնական վարժանքների միջոցով մասնակից երեխաներին ուսուցանեցին, թե ինչպես սահմանել նպատակ, կազմակերպել առօրյան և ինչպես բացահայտել ու կիրառել սեփական ներուժը՝ առաջադիմության և ինքնազարգացման համար: Ակումբականները սովորեցրին երեխաներին այս մի քանի օրերի իրենց ողջ սովորածը, խաղացին խաղ, կատարեցին խմբային աշխատանքներ, իսկ օրն ավարտեցին ֆիլմի դիտմամբ և քննարկմամբ, մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։ «Ես իսկապես չգիտեմ ,թե ինչպես արտահայտեմ հիացմունքս։ Այս երեխաները պարզապես էներգիայի անսպառ աղբյուր են ու գիտելիքի շտեմարան։ Անկաշկանդ խոսքը, նորարարությունը, հետաքրքրասիրությունը բնորոշ են այս երեխաներին: ԻՄՓԱՔԹ ակումբը լավագույն հարթակ է նաև լիարժեք ինքնադրսևորվելու համար». նշում է ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյանը:
«Մեր ԻՄՓԱՔԹ ակումբի ծրագրի շնորհիվ ունեցանք անմոռանալի օր։ Իմացանք, թե ինչ է ինքնազարգացումը, դրա փուլերը, խմբային աշխատռանքներով ամպապնդեցինք մեր գիտելիքները: Այս ամենից հետևություն արեցինք, որ մեզանից յուրաքանչուրը պետք է ունենա նպատակներ և ձգտի, որպեսզի դրանք իրականանան».հավելում է ակումբի անդամ 15-ամյա Սուսաննան։
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…
Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…
Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց