ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Նոյեմբերի 25, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝…

Ուսման հրավեր․ «SDG Global Leader» կրթաթոշակ

Նոյեմբերի 3, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակում ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ:

Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ապագայում իրենց ներդրումը կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության զարգացման մեջ:

Կրթաթոշակին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 6-ը լրացված հարցաթերթիկն անհրաժեշտ է փոխանցել ՀՀ-ում JICA գրասենյակ:

Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը

Նոյեմբերի 1, 2020
Լուրեր կազմակերպություններից

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների…

Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Հոկտեմբերի 30, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Փոխնախարարի խոսքով` գիտաժողովի մեկնարկը խորհրդանշական է. 102 տարի առաջ հենց այսօր…

Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

Հոկտեմբերի 30, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:

«Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին…

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցում բուժվում են նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամավորներն ու քաղաքացիները

Հոկտեմբերի 15, 2020
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում այսօր բուժում են ստանում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ, կամավորներ և քաղաքացիական անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել:…

Ամփոփվել է Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST) դրամաշնորհային ծրագիրը

Հոկտեմբերի 13, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի…

ՀՀ պետական բուհերը՝ Արցախի համար, Արցախի կողքին

Հոկտեմբերի 10, 2020
Լուրեր կազմակերպություններից

Սոցիալական աջակցություն


Պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ պետական բուհերի ուսանողները կազմակերպել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց։ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և…

Խորհրդատուների ընտրության մրցույթ

Հոկտեմբերի 9, 2020
Լուրեր կազմակերպություններից

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ առարկաների համար. Համաշխարհային պատմություն` հիմնական և ավագ դպրոցների համար և Հայոց պատմություն/եկեղեցու պատմություն` հիմնական դպրոցի համար:

Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն «Հասարակություն, հասարակական գիտություններ» աշխատանքային…

Մրցանակներ՝ մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի հաղթողներին

Սեպտեմբերի 18, 2020
Լուրեր կազմակերպություններից

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի է ունեցել ՄԿՈւ ուսանողների միջև անցկացված «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը։
Մրցույթն իրականացվել է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…