ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Նոյեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է բուհերին դրամաշնորհների տրամադրման Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը՝ ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ։

Բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է 1 695 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի համար նախատեսվում է առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Վարկային ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը։

ՆՄՀ դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ դասավանդման և ուսումնառության միջավայրի, գործնական, հետազոտական կարողությունների հզորացմանը և այլն: ՆՄՀ-ի նպատակն է նաև զարգացնել բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունները, աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվեն թե´ կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, թե´ միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ընդլայնելով բուհերի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավման կարողությունները:

2022 թվականի սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը: Արդյունքում՝ դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ: Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ հայտերի ընդունումից հետո իրականացվելու է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո իրավասու և ամբողջական հայտերը գնահատելու են անկախ փորձագետները, իսկ հայտերի ֆինանսավորման վերջնական որոշումն իրականացնելու է ՆՄՀ համակարգող խորհուրդը։

Հավելենք, որ բուհերին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման գոործընթացը մենկարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում, որի արդյունքում իրականացվել են 10 նորարարական ծրագրեր: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպվել է բուհերին դրամաշնորհների տրամադրման երեք շրջափուլ, որոնց ընթացքում իրականացվել են 18 նորարարական ծրագրեր, ինչի արդյունքում բուհերում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նորարարական կենտրոններ, լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ։ Բուհերի կողմից իրականացվող նորարարական ծրագրերը մեծապես կարևորվում են ոչ միայն վերջիններիս կրթական, գիտական ու հետազոտական կարողությունների հզորացման, իրականացվող դասավանդման և ուսումնառության համար գործնական հենք ապահովելու, այլ նաև բուհ-աշխատաշուկա և կրթություն-գիտություն-բիզնես կապի ապահովման տեսանկյունից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…