ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գյումրիում ներկա են եղել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրի միջոցառումներին:
Ծրագրի առաջին միջոցառումն անցկացվել է Արտյոմ Պետրոսյանի անվան Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Նախարարին և փոխնախարարին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոն։ Երեխաները հյուրերին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, ներկայացրել են դպրոցի պատմությունը, գործունեությունը։ Դպրոցում իրականացվում է ֆրանսերենի խորացված ուսուցում՝ SPFA Arménie-ի, KASA և Miassine հիմնադրամների, YIC, AVC կազմակերպությունների հետ համագործակցելով։ Հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել Գյումրու երիտասարդ դասախոսների ակումբին, որը ևս միտված է ֆրանսերենի զարգացմանը։ Երեխաները ներկայացրել են իրենց աշխատանքները ձեռագործության, տարբեր երաժշտական գործիքների կատարումների, նկարչական ցուցահանդեսի միջոցով։
Հաջորդ ֆրանկոֆոն միջոցառումը տեղի է ունեցել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ բարձրաստիճան հյուրերին է միացել նաև ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը։ Այստեղ ևս պատվիրակությունը շրջայց է կատարել, նրանց ներկայացվել են դպրոցի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերը։ Հյուրերը եղել են դպրոցի քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին, սարքավորումներով հագեցվածությանը, գույքային պայմաններին։
Ինֆորմատիկայի լաբորատորիայում ներկայացվել է VR ակնոցը, որի միջոցով երեխաները վիրտուալ փորձերի են մասնակցում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նոր տեխնոլոգիաների միջոցով ուսուցման գործընթացն առավել հետաքրքրական կդառնա։ Դպրոցում իրականացվում է նաև թղթի վերամշակում PRC ընկերության հետ համագործակցությամբ։
Հաջորդիվ նախարարը, նախարարի տեղակալը և դեսպաններն այցելել են Հայորդաց տուն, որտեղ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում։ Նախքան միջոցառման մեկնարկը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ելույթի խոսքով։ Նա շնորհակալություն է հայտնել գեղեցիկ օրվա համար՝ նշելով, որ սա հրաշալի առիթ է ֆրանկոֆոն երկամսյակի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծելու ընդհանուր արժեքներն ու կարևոր անելիքները։
«Այսօրվա մեր շրջայցը Գյումրու դպրոցներում և այս գեղեցիկ երեկոն ցույց են տալիս, թե ինչ հրաշալի արդյունքներ ունենք և թե ինչ ճանապարհ ունենք գնալու։ Հայաստանը շատ ակտիվ է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 2018 թ․ ստանձնելով նախագահոտթյունը և ավանդաբար նշելով այս օրերը՝ հերթական անգամ արտահայտում ենք մեր հավատամքը այն գաղափարներին ու արժեքներին, որոնք ուղենշային են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բոլոր երկրների համար։ Դրանք արտացոլում են հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, միասին ապրելու, խաղաղության, ժողովրդավարության, հավասարության գաղափարները, որոնց կարևորությունն այս օրերին առավել քան ակնհայտ է։ Մեր առաջիկա ծրագրերը նպաստելու են այդ գաղափարների իրագործմանը՝ ստեղծելով հավելյալ հնարավորություններ, որ ամրապնդվեն ֆրանսերենի ուսուցումը և ֆրանկոֆոնիայի կարևոր արժեքները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ Գյումրին ոչ միայն սպորտային, այլև մշակութային քաղաք է, ուստի պետք է վայելել մշակութային Գյումրին։
Ի նշանավորումն օրվա՝ ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ ԱՆՆ Լյուոն, ընդգծել է ֆրանսերենի կարևորությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության կարևորագույն տարր, և ֆրանկոֆոն արժեքների բազմազանությունն ու համամարդկային բնույթը, որի կրողն է նաև Հայաստանը։ «Այս օրերը ևս մեկ առիթ են փաստելու, որ Հայաստանը մեզ համար համարվում է գթասրտության արժեքներ կրող երկիր»,- ասել է նա։ Լրացնելով գործընկերներին՝ Շվեյցարիայի դեսպանն արժևորել է հայ-ֆրանսիական կապերը նաև նշանավոր անձանցով, մասնավորապես նա անդրադարձել է Շառլ Ազնավուրին՝ որպես երկու երկրների մշակույթը կրող արվեստագետի։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ֆրանկոֆոն դեսպանների նախաձեռնությամբ միջոցառումները կկենտրոնան ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամոսոնյանը ողջունել է ներկաներին մշակութային հարուստ դիմագիծ ունեցող Գյումրիում, և կարևորել այն հանգամանքը, որ Գյումրին և Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքը քույր քաղաքներ են և մշտապես համագործակցում են մշակութային տարբեր ծրագրերով։
Գյումրու թիվ 1 դպրոցի շրջանավարտները հանդես են եկել ֆրանսերենին և ֆրանկոֆոն արժեքներին նվիրված խոսքով՝ ներկայանալով ֆրանսերենի իրենց իմացությամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է աշակերտական երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով․ հնչել է ֆրանսիական երաժշտություն։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում հնչել են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց