ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը:
Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է ըստ տեսակների՝ հեղինակային (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր), փորձարարական (օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր) և միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):
Կարգի նախագծով հստակեցվել է այլընտրանքային կրթական ծրագրի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:Որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագիրը, ենթակա է գործածության կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:
Ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը: Այն ներառում է փաստարկներ և հիմնավորումներ ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
Տրամադրված փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 15-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն:
Փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կրթական աստիճանի համար փորձարարական կրթական ծրագրով ընդունելություն կարող է իրականացվել միայն մեկ անգամ։
Կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ:
ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է փորձարարական ծրագիրը ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:
Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին հավաստի տեղեկություն կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև ունի կարգի պահանջներին համապատասխան դրական եզրակացություն: Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա այլընտրանքային կրթական ծրագիրը ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվում է գործածության:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…