Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։
Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են…
Սիրելի՛ գիտնականներ,
հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության այն կարևորությունը, որ վերջինս կարող է ունենալ հանրային զարգացման համար, մասնավորապես՝ խաղաղությանն ու կայուն զարգացմանը նպաստելու առումով։
Սա կարևոր է դարձնում ոչ միայն…
Սիրելի՛ ուսուցիչներ,
այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն…
Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների…
Մշակույթի սիրելի՛ գործիչներ, թանգարանների աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Արդեն 47 տարի մայիսի 18-ը խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրայնացման և հասարակության մշակութային կրթության կարևոր հենասյուն։
Հայաստանի թանգարանները ոչ միայն…
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,
1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։
Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում…
Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։
Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության…
Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։
Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես…
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ…
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…