ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Մայիսի 22, 2026
Պաշտոնական

Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ:

Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի…

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

Ապրիլի 18, 2026
Մշակութային լուրեր Պաշտոնական

Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված շուրջ…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքա­կրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ

Փետրվարի 23, 2026
Պաշտոնական

2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

Փետրվարի 11, 2026
Պաշտոնական

Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, ստեղծագործական և կառավարչական ներուժի բացահայտման անհրաժեշտությունը։ Կանանց ավելի բարձր մասնակցայնությունը գիտության մեջ նպաստում է ոլորտի…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Հունվարի 26, 2026
Պաշտոնական

Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:

Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 17, 2025
Պաշտոնական

Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։

Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 10, 2025
Պաշտոնական

Սիրելի՛ գիտնականներ,

հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության այն կարևորությունը, որ վերջինս կարող է ունենալ հանրային զարգացման համար, մասնավորապես՝ խաղաղությանն ու կայուն զարգացմանը նպաստելու առումով։

Սա կարևոր է դարձնում ոչ միայն…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Հոկտեմբերի 6, 2025
Պաշտոնական

Սիրելի՛ ուսուցիչներ,

այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սեպտեմբերի 1, 2025
Պաշտոնական

Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների…