Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝ նոր մոտեցումներ դնելով կյանքի այդ կարևոր փուլն ամփոփելու օրվա մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ ջանքի համար։
Մշակութային կրթությունը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը։ Մենք սիրով սպասում ենք ձեզ մեր թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում՝ նոր ծրագրերով և ներկայացումներով։ Ի դեպ, շարունակելով նախորդ տարի մեկնարկած ավանդույթը՝ այս տարի նույնպես մեր երկրի Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից սկսած, կարող եք այցելել Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու Լուվրի թանգարանի հետ համատեղ բացվող ցուցադրությունը։
Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Միասին խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, առավել մեծ շեշտադրում ենք անելու առողջ, վնասակար սովորություններից զերծ, ֆիզիկապես ակտիվ վարքականոնի ձևավորման վրա։ Փորձելու ենք ուսումնական հաստատություններում ձևավորել առավել ապահով և պաշտպանված միջավայր բոլորի համար՝ սովորողների, ուսուցիչների, դասախոսների, այլ մասնակիցների՝ կանխարգելելով և բացառելով ցանկացած տիպի բռնությունը։ Խրախուսելու ենք ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ մեր անվանի մարզիկների հետ և նրանց օրինակից սովորելով։ Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու թվային գրագիտության և թվային միջավայրում անվտանգ ու պաշտպանված գործելակերպին։ Այդ ամենը ուղեկցելու ենք վերապատրաստումներով, նախագծերով, համատեղ աշխատանքով։
Չկա խնդիր, որի մասին չենք կարող խոսել։ Մեր հաստատությունները պետք է լինեն միջավայրեր, ուր ամեն օր շտապում ես՝ սիրով, նորը բացահայտելու և ստեղծագործելու ակնկալիքով։ Մեզ սպասվում է հագեցած և ակտիվ ուսումնական տարի։ Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Առանձնապես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ձեր կյանքում սկսվում է մի նոր փուլ՝ ամենալուսավոր և ամենակարևոր փուլերից մեկը։
Լավ սովորեք, որ լավ ապրեք։
Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան