Մշակույթի սիրելի՛ գործիչներ, թանգարանների աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Արդեն 47 տարի մայիսի 18-ը խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրայնացման և հասարակության մշակութային կրթության կարևոր հենասյուն։
Հայաստանի թանգարանները ոչ միայն պահապաններն են մեր բազմադարյա պատմության ու ազգային հիշողության, այլև կենդանի հարթակներ են նորարարական ծրագրերի, կրթական նախաձեռնությունների և ստեղծագործ երկխոսության համար։ Թանգարանները միավորում են սերունդներին, բացում են մշակույթների միջև կամուրջներ ու խթանում հասարակության ակտիվ մասնակցությունը մշակութային կյանքին։
Վերջին տարիներին Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները։ Անցում ենք կատարում դեպի ժամանակակից, մարդակենտրոն թանգարանային մոդելի, որտեղ թանգարանները դառնում են ոչ միայն ցուցադրական, այլև կրթական, հետազոտական և հանրային ներգրավվածության կենտրոններ։
Նշանավոր ձեռքբերումներից են միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության նոր նախաձեռնությունները, որոնց շրջանակում առավել նշանակալից էր Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձանի գլխի ու ձեռքի ցուցադրության կազմակերպումը Հայաստանի պատմության թանգարանում: Այս տարին նույնպես լի է բազմազան միջազգային համագործակցություններով։ Բառացիորեն օրեր հետո Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրություն կկայանա Նիդեռլանդների Դրենցի թանգարանի հետ, հաջորդ շաբաթ Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցադրություն կբացի Ֆրանսիայում՝ ներկայացնելով հայկական իմպրեսիոնիզմը, իսկ աշնանը ակնկալում ենք Լուվրի հետ համատեղ ցուցադրություն պատմության թանգարանում և այսպես շարունակ։
Շարունակում ենք առանձնահատուկ կարևորություն տալ թանգարանների տարածական բարելավմանը: Իրականացվել են վերանորոգումներ, ստեղծվել են հասանելիության նոր պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բոլորովին նոր հայեցակարգով ու արդիական ցուցադրությամբ վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահը: Վերանորոգման աշխատանքներից հետո հանրության առջև իր դռները բացեց Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայանալով տեխնիկապես վերազինված և արդիականացված:
Մենք մեծ տեղ ենք հատկացնում նաև մշակութային ժառանգության պահպանման միջազգային փորձի փոխանակմանը, որի շրջանակում Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ միջազգային առաջատար մասնագետների միջոցով կազմակերպեցինք թանգարանային աշխատողների վերապատրաստումներ:
Ոլորտում լուրջ նախաձեռնություններ են իրականացվում նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով, որի ջանքերով մշակվում են թանգարանների հուշանվերային խանութների մեկ միասնական մոդել, հանրային հաղորդակցման նոր ռազմավարություն: Մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ ստեղծելու միջավայր, որտեղ յուրաքանչյուր թանգարան կարող է լիարժեք իրացնել իր առաքելությունը՝ կապ հաստատելով հանրության, կրթության ու գիտության միջև։
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա թեման՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», համահունչ է մեր որդեգրած ռազմավարությանը։ Թանգարաններն այսօր՝ ավելի քան երբևէ, հարթակ են՝ վերաիմաստավորելու անցյալը, կառուցելու ներկան և ձևավորելու մշակութային երկխոսության վրա հիմնված ապագան։
Սիրելի՛ թանգարանային աշխատակիցներ, ձեր նվիրվածությունը, մասնագիտական հմտությունը և սիրով կատարվող աշխատանքը մեծապես նպաստում են մեր ժառանգության արժևորմանն ու փոխանցմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ազնիվ առաքելության համար, որ իրականացնում եք։
Թող այս օրը նոր լիցք ու ներշնչում հաղորդի ձեզ ձեր առաքելության մեջ։ Մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, նորանոր հաջողություններ և մշտական հպարտություն ձեր վաստակի համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց