ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հիշողության սլաքներ». բացառիկ ցուցադրություն ԳԱԹ-ում

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ին կբացվի «Հիշողության սլաքներ» խորագրով բացառիկ ցուցադրությունը։

Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում:

Ցուցադրվող 60 ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։

Ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Բարսեղ Կանաչյանի, Մարտիրոս Սարյանի և մյուս մեծերի ժամացույցները՝ հիշողության սլաքներով։

Ցուցադրությունը կգործի մայիսի 31-ից հուլիսի 30-ը:

Մուտքը՝ ցուցադրության տոմսերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն