ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրություն

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։

Դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ:

Այս համատեղ ցուցադրությունը կբացահայտի Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև հնարավորություն կտա այցելուին անցկացնելու զուգահեռներ։

Հավաքածուները կհամադրվեն պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը կեզրափակվի հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ առանցքում կլինեն հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, ինչպես նաև առևտրական կապերը:

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը կգործի հունիսի 3-ից օգոստոսի 30-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն