ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբելյանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ աշխարհահռչակ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Տարվա ընթացքում նախատեսվում են նաև այլ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, որոնք հանդես կգան ինչպես առանձին համերգներով, այնպես էլ Երևանյան երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում: Փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը:
«Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի շրջանակում նախատեսվում է 12 համերգ: Չորս համերգ կկայանա Սյունիքի մարզում (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան), մեկական համերգ` Շիրակի (Գյումրի) և Լոռու (Ստեփանավան) մարզերում, երկուական համերգ` Արմավիրի (Արմավիր և Էջմիածին), Արարատի (Արտաշատ, Վեդի) և Կոտայքի մարզերում (Հրազդան, Չարենցավան):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված համերգները տեղի կունենան Իրանի պատմական մայրաքաղաքում՝ Պերսեպոլիսում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև Իրանի մշակութային և քաղաքական կենտրոնում՝ Թեհրանում:
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է 11 միջոցառում (հոբելյանական գիտաժողով, փառատոն, համերգ, մրցույթ, գրքերի տպագրություն, բրենդավորում, գովազդային արշավ), որոնց իրականացման համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ:
Հոբելյանական ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները կհատկացվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը: Ձևավորել վերլուծելու և գնահատելու հմտություններ: Ձևավորել հետազոտական աշխատանք կատարելու
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: