ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրվել են մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտների մի շարք երախտավորներ

Սեպտեմբերի 22, 2025
Մշակութային լուրեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշանով, մեդալով և հուշամեդալով:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա նվիրումի համար Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն