ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հայկական եկեղեցիները՝ միջազգային լրատվականի ուշադրության կենտրոնում

Հունիսի 29, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«ASSOCIATED PRESS» միջազգային լրատվական կայքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ անդրադարձել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձաններին:

Միջազգային լրատվական կայքը հատկապես կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությամբ ներկայում վերականգնողական աշխատանքների ընթացքում գտնվող, ինչպես նաև ընթացիկ տարում վերականգնման ենթակա եկեղեցիները:

ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ քննարկման արդյունքում ընտրվել են 2 հուշարձան՝ ՀՀ Արագածոտնի մարզի…

ԿԳՄՍՆ աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Կոտայքի մարզ

Հունիսի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել՝ այս անգամ Կոտայքի մարզի մի շարք հուշարձանների տեղազննման, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ուսումնասիրման և դրանք արձանագրելու նպատակով։

Աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Պտղնու տաճար, Կարենիսի, Նեղուցի վանքեր, Թեժառույք վանական համալիր:

Մշտադիտարկման արդյունքում մասնագետներն արձանագրել են, որ նշյալ հուշարձանները, թեև նախկին տարիներին մասնակի…

Հայ-վրացական մշակութային հարաբերությունները՝ որակական նոր փուլում

Հունիսի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները…

«Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը բացահայտում է սահմանափակ կարողություններով երեխաների ստեղծագործական ունակությունները

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը։

Նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսից և իրականացվում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Source Foundation Supporting Children with disabilities» և «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն…

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը: Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ SUMMEET…

Պրեմիերաների երեկո՝ հունիսի 27-ին

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:

Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կներկայացվեն բացառապես պրեմիերաներ:

Կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Վահրամ Բաբայանի, Էդգար Գյանջումյանի, Կարեն Անանյանի, Իրինա…

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային…

Հայկական մշակույթը՝ գերմանացի պրոֆեսորի դիտակետում. կայացել է «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսը

Հունիսի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին:

Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Գիրքը տպագրվել…

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք…

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի ծննդյան 85-ամյակը

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի…