ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

«Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց…

«Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է». Վահրամ Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակը

Հունիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես…

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակին

Հունիսի 21, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 21-ին՝ Ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ:

Միջոցառմանը հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի,…

«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը

Հունիսի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու համար, որի արդյունքում ստացված տվյալները կբացահայտեն երիտասարդների կարծիքը դասական երաժշտության ու համերգների…

«Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ ՀՊԹ-ի կամարաշարին

Հունիսի 20, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին:

Այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը:

Կավագործության դասընթացներ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

Հունիսի 20, 2022
Մշակութային լուրեր

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 50 երեխաներ մասնակցում են հայկական զարդանախշերով կավագործության դասընթացներին:

Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու…

Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի

Հունիսի 20, 2022
Մշակութային լուրեր

Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի:

Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով…

Լեգենդար «Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

Հունիսի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։

Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր…

Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը

Հունիսի 17, 2022
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը:

Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա յոգայի ֆլեշմոբ, որի ընթացքում յոգայի 12 ուսուցիչներ կներկայացնեն վարժություններ:

Հանրահռչակելով ազգային երաժշտությունը. տեղի կունենա Համլետ Գևորգյանի համերգը

Հունիսի 17, 2022
Մշակութային լուրեր

«Ակունքներ» նախագծի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը հունիսի 18-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի համերգասրահում հանդես կգա համատեղ համերգով:

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։

«Ակունքներ» նախագիծն իրականացնում է Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի պահպանումը,…