ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Զալցբուրգի փառատոնին «Գեղարդը» կներկայանա Կոմիտասով ու հայ հոգևոր երաժշտությամբ

Հուլիսի 19, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Գեղարդ» երգեցիկ խումբը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին։

Վերջին տարիներին Զալցբուրգի փառատոնը մեկնարկում է «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարով, որի շրջանակում էլ նախատեսված է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հոգևոր երաժշտության համերգը։ «Գեղարդը» համերգներով հանդես է գալու Ավստրիայում և Գերմանիայում։

Հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների…

Մրցույթ. Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Հուլիսի 19, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

  • Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական…

«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ». ցուցադրություն և միջոցառում՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 18, 2022
Մշակութային լուրեր

Հուլիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 94-ամյակին:

Կցուցադրվի Արամ Աբրահամյանի հավաքածուում իր արժանվույն տեղը գրավող «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» հայտնի կտավը։

Երեկոյի ընթացքում արվեստաբանական իրենց խոհերով կկիսվեն նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, արվեստագետներ Արա Հայթայանը և Նազարեթ Կարոյանը։

Համերգային մասում հանդես…

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են բոլոր մրցանակակիրները

Հուլիսի 18, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 10-ից 17-ն անցկացվել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը:

Հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները:

«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում» «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր, հող դարձար» ֆիլմը։ «Արծաթե…

Ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ վարպետաց քաղաքում

Հուլիսի 18, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով փառատոնի շուրջ…

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Փաստացի…

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթի ստեղծման 35-ամյակին

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝ «Իսպանական պար» (բեմադրությունը՝ Աշխեն Բոյաջյանի):

Հանդիսատեսին կներկայացվեն համույթի՝ լայն ճանաչում գտած կատարումներն…

Ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտում է

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:

Ստորագրվել է հայ-հնդկական փոխըմբռնման հուշագիր

Հուլիսի 14, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։

Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնա­կատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ…

Արա Խզմալյան. «Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ»

Հուլիսի 14, 2022
Մշակութային լուրեր

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Համադանում, Կամպանյայում, Վենիսում (ԱՄՆ) մասնակցել է 5 միջազգային փառատոների (7 ներկայացում)՝ ստանալով ավելի քան 10 մրցանակ:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի միջազգային համագործակցությանը, արտասահմանյան հյուրախաղերի արդյունքում ձեռք բերած հաջողություններին և առաջիկա…