ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Ս. Սահակյանը ընթերցել և հոբելյարին է հանձնել նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ վարպետ, դժվար է պատկերացնել արդի հայ արվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը հաստատվել են վաղուց: Դուք հայ մշակութի այն երևելիներից եք, որն իր բացառիկ տաղանդով ու ինքատիպ ձեռագրով, հայեցի մտածողությումբ ճանաչելի է ոչ միայն հայ, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանում:
Ձեր ստեղծագործություններում մշտառկա ֆիգուրատիվ մտածողությունը, խորհրդապաշտական ընկալումներն ու սեփական կոչմանն անմնացորդ նվիրումը բարձր գնահատանքի են արժանի:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսօառ ստեղծագործական ներշնչումներ, նորանոր հղացումներ»:
Արվեստագետը հյուրերին պատմել է առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին, ծանոթացրել արվեստանոցում ցուցադրված աշխատանքներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…