ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը: Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ SUMMEET փառատոնը հենց մեկնարկով իր արժանի տեղն է զբաղեցրել մեր մշակութային կյանքում: Նրա դիտարկմամբ` պատճառներից մեկն այն էր, որ կար տարիների ընթացքում ձևավորված մեծ պահանջ և սպասում՝ ժամանակակից պարի, ժամանակակից պարային արվեստի հանդեպ։

«Հողը պարարտ սպասում էր սերմին, և այդ սերմը նետվեց ի դեմս SUMMEET-ի։ Այս մասին խոսում ենք ոչ թե մենք պաշտոնյաներս, այլ՝ ոլորտը։ Ծանոթ եմ նաև արտասահմանցի մեր գործընկերների արձագանքներին, որը շատ հուսադրող էր, և հիմք դարձավ այն որոշման, որ SUMMEET-ը պետք է դառնա շարունակական:

Քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ այս փառատոնի նպատակները չեն սահմանափակվում միայն ժամանակակից պարով։ Այսօր ժամանակակից պարը` որպես սկզբունք, մուտք է գործում նաև արվեստի այլ բնագավառներ։ Համոզված եմ՝ որքան ավելի զորեղ լինի պարային արվեստը մեր իրականության մեջ, ինչքան ավելի զորեղ լինի պարային էլեմենտը մեր կրթական համակարգում, այնքան ավելի գեղարվեստական և որակյալ կլինի նաև դրամատիկական թատրոնը: 21-րդ դարում հնարավոր չէ խոսել թատրոնի մասին անտեսելով այն ահռելի հաղորդակցական պաշարը, իմաստաբանությունը, որն ունի մարմինը»,- ասվում է Արա Խզմալյանի ողջույնի ուղերձում:

«SUMMEET»-ի փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան նշել է, որ այս տարի փառատոնի շարժիչ ուժը՝ նորագույն տեխնոլոգիաներն են։

«Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը և ընդգծել, որ որ տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։

Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի այնպիսի հարթակի վերածվելն է, որը մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով Հայաստան է ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), որը նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։

Ազնավուրի հրապարակում երևանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի և սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։ Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում և ժամանակակից պարը «տանում» է Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի Լոռի։ «COAF Սմարթ» կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։

«Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երևանում և ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավելի խիստ էր․ աշխատում էինք զտել հենց այն նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային փառատոնի ձևաչափին։ Փոխարենն ունենք շատ ավելի ավարտուն և նոր ժանրեր ուսումնասիրող աշխատանքներ»,- նշել է հայկական ցուցադրության պատասխանատու Արման Բալմանուկյանը։

Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարտյանի՝ դեռևս 2005 թվականին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, այնպես որ երևանյան հանդիսատեսին սպասում է ևս մեկ պրեմիերա։

Եվ կրկին SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոյի ու պարի այնպիսի յուրահատուկ և Հայաստանում դեռևս ոչ այնքան տարածված ուղղությունը, ինչպիսին կինոպարն է (Screendance)։ ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդերլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին Պարարվեստի պետական քոլեջում գործելու են ժամանակակից պարի և ջազային պարի դասարաններ։ «Միրզոյան» գրադարանում տեղի կունենան պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ։

«Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMET-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- նշել է փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։

Նշենք, որ այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…